Որտեղից է Հայաստանը հացահատիկ ներկրում. ամփոփում
Հայաստանը 2025 թվականին հացահատիկ է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև նախկին հետխորհրդային տարածքի այլ երկրներից և ԵՄ-ից։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ռուսաստանը շարունակում է առաջատարի դիրքում մնալ. 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՌԴ–ից հայկական շուկա է մատակարարվել ընդհանուր ծավալի 99,8%-ը (366,4 հազար տոննա)։ Հացահատիկի մնացած 0,2%-ը (1731,23 տոննա) ներկրվում է այլ երկրներից։ Ցորեն (1195,6 տոննա) ներկրվել է նաև Ղազախստանից, Բելառուսից և Ավստրիայից, գարի՝ (1,93 տոննա) Ավստրիայից, Գերմանիայից և Իտալիայից, եգիպտացորեն՝ (533,7 տոննա) Վրաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից և Ավստրիայից:
Հայաստանի հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է մոտ 660 հազար տոննա, որից 460 հազար տոննան ցորենն է, 106 հազար տոննան՝ գարին, 93 հազար տոննան՝ եգիպտացորենը:





























