ԵՄ-ն Ժնևում հրահանգել է խուսափել ռուս դիվանագետներից
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (ԵԱԳԾ) «ռուս դիվանագետների հետ շփվելու հրահանգներ» է ուղարկել Ժնևում ՄԱԿ-ի պետությունների մշտական ներկայացուցիչություններին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ հրահանգները նախ ուղարկվել են Ժնևում ՄԱԿ-ում Եվրոպական Միության մշտական ներկայացուցչությանը, որն էլ դրանք տարածել է այլ առաքելություններին։
ԵԱԳԾ-ի փաստաթուղթը պարունակում է ցուցումներ այն մասին, թե ինչպես պետք է վարվել ռուս դիվանագետների հետ։ Մասնավորապես, առաջարկվում է խուսափել այն միջոցառումներից, որոնց մասնակցում են ռուս դիվանագետները, իսկ նման միջոցառման ընթացքում հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում չհայտնվել տեսախցիկի առաջ նրանց հետ միասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա ԵԱԳԾ-ի կողմից տարածվող արդեն երկրորդ նմանատիպ փաստաթուղթն է։
Նշվում է նաև, որ ռուս դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն արդեն զգացել են այս քաղաքականության ազդեցությունը։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումների ժամանակ նրանց դադարել են ձեռք մեկնել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խնդրել են լքել այլ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպված միջոցառումները։





























