Ում հետ է անցկացնելու տիտղոսային մենամարտը Արման Ծառուկյանը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ակնկալում է, որ տիտղոսային մենամարտ կանցկացնի 2026 թվականի ամռանը՝ Փեդի Փիմբլետ-Ջասթին Գեյջի մենամարտի հաղթողի դեմ։
«Ակնկալում եմ, որ գոտու համար մենամարտ կստանամ 2026 թվականի ամռանը։ Մրցակցի անունը դեռևս անհայտ է, բայց, հավանաբար, դա Փիմբլետ-Գեյջի զույգի հաղթողն է»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում 15th Region պորտալը։
Փիմբլետը և Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 2026 թվականի հունվարի 25-ին, իսկ այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որն անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
ԱՄՆ–ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթո...
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» կամային հաղթանակ տարավ լեհական «Լեգիայի» նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ հասավ...
Շարա Բուլետը խոսել է Երևանում Արման Ծառուկյանի հետ կայանալիք գոտեմարտի մասին
UFC-ի միջին քաշային կարգի ռուսաստանցի մարտիկ Շարա Բուլետը (Շարաբուտդին Մագոմեդով) կիսվել է Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգ...
Չորս հայ բռնցքամարտիկ՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի տեղերն ապահովել են։ Այս մ...