Զելենսկին շանտաժի է ենթարկում արևմտյան գործիչներին. Զախարովա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում իր հետ կոռուպցիոն կապերի մեջ գտնվող արևմտյան քաղաքական գործիչներին՝ սեփական «ընտրությունն» ապահովելու նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Զելենսկին արդեն սկսել է ճնշում գործադրել իր արևմտյան աջակիցների վրա՝ պահանջելով, որ նրանք ապահովեն որոշակի ընտրությունների «անվտանգություն», որը, ըստ Զախարովայի, իրականում վերաբերում է հենց իր վերարտադրությանը։
«Նա փաստացի ասում է․ դուք պետք է ընտրեք ինձ, և վերջ»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով իրավիճակը։
Զախարովան հիշեցրել է, որ Զելենսկիի նախագահական լիազորությունները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն, նրա գնահատմամբ, Ուկրաինայի ղեկավարն անում է ամեն ինչ՝ իշխանությունը պահպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...