Խորհուրդ եմ տալիս լքել մոլորակը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ արձագանք է տվել Եվրոպական միության կառույցներից մեկի հերթական խորհրդատվությանը՝ առաջարկելով Եվրահանձնաժողովին «թռչել մոլորակից դուրս»։
Զախարովայի դժգոհության պատճառ է դարձել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) նոր հանձնարարականը, որով եվրոպացի դիվանագետներին խորհուրդ է տրվում չմասնակցել միջոցառումների, որտեղ ներկա են Ռուսաստանի ներկայացուցիչները։ Փաստաթղթում նաև նշվում է, որ նույնիսկ անխուսափելի շփման դեպքում դիվանագետները պետք է խուսափեն ռուսական կողմի հետ նույն կադրում հայտնվելուց։
Այս ֆոնին Զախարովան սոցցանցերում հրապարակած մեկնաբանությունում սարկաստիկ ձևով արձագանքել է եվրոպական առաջարկություններին՝ հայտարարելով, թե եթե եվրոպական կառույցներին անհանգստացնում է ռուսների ներկայությունը, ապա լավագույն ելքը «մոլորակը լքելն է»։
Նա նաև հեգնանքով հավելել է.
«Մեզնից՝ հրթիռը»,- ակնարկելով Ռուսաստանին։





























