«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին

«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։


«Առաջիկայում սպասվում են ընտրություններ եւ ես այժմ բաց քվեարկությամբ դնում եմ հետեւյալ հարցը՝ լիազորել կուսակցության ղեկավարությանը՝ սկսել նախապատրաստական աշխատանքներ եւ սկսել բանակցություններ ավելի խոշորոցաված, ավելի ուժեղ բեւեռներով մասնակցելու ընտրություններին։ Մեծամասնությունդ կողմ քվեարկեց, ինչը նշանակում է՝ մենք մասնակցելու ենք ընտրություններին»,- ասել է Մարուքյանը։


Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առաջին հերթին կարևոր է, որ քաղաքացիները մասնակցեն առաջիկա ընտրություններին, քանի որ այն տեղամասերում որտեղ կա 50+ մասնակցություն, ՔՊ-ն պարտվում է։


Երկրորդ, պետք է ընդդիմադիր ուժերը խոշորացվեն և միասին մասնակցեն ընտրության։ Իշխանությունն իր ամբողջ արածով մաքսիմում ունի 40 տոկոս ձայն, այն էլ եթե մասնակցությունը ցածր է, իսկ եթե մասնակցությունը բարձր լինի, ավելի ցածր կլինի տոկոսը։ Այսինքն շուրջ 60 տոկոս հակառակ կարծիք ունեցող մարդ կա, ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բևեռներով։ Խոշոր ուժերի մասնակցությամբ իշխանությունը կպարտվի և խոշոր ուժերը կձևավորեն իշխանություն։


Քաղաքականություն