Կմնա արդյոք Սևակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին
Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնի բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը, որը նաև բանաստեղծի տուն–թանգարանի տնօրենն է։
Նշենք, որ համացանցում երկու օր է՝ ակտիվ քննադատվում է Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Սևակի արձանը:
«Նախ պետք է ֆիքսել, որ Լեւոն Թոքմաջյանի նվերն է սա, այսինքն պետական պատվեր չէ, համայնքը չի ֆինանսավորել, պարոն Թոքմաջյանն առաջարկել է նվեր անել համայնքին, որն ընդունվել է։ Երկրորդ, անընդունելի է համայնքի բնակիչների, մասնավորապես երեխաների թիրախավորումը սոցիալական հարթակներում։ «Ֆեյսբուքում» բազմաթիվ գրառումների եմ հանդիպել, ուր վիրավորում են գյուղի բնակիչներին ու դպրոցի աշակերտներին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ինչ վերաբերում է արձանի մնալ–չմնալուն, դա համայնքի որոշելիքն է, ես վաղը կլինեմ գյուղում, եւս մեկ անգամ կհանդիպեմ բնակիչներին, կլսեմ նրանց կարծիքը, որից հետո միասին կորոշենք»,– ասել է Սևակ Ղազարյանը։
Նշենք, որ համացանցում բուռն քննարկվում է արձանի արտաքին տեսքը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում. մանրամասներ
Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքակա...
Կխանգարի արդյոք քամու արագությունը տոնածառի լույսերի վառման արարողությանը
Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում...
Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել
Անցած ուրբաթ ձմեռն իր հերթական փորձն է ձեռնարկել Մոսկվայի մարզի տարածքում հաստատվելու համար։ Ցուրտ մթնոլորտային ճակատը,...
Բաթումի–Ստամբուլ բոլոր չվերթները չեղարկվել են
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, չեղարկվել են Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ նախատեսված բոլոր չվերթները։ Այս մասին հայտնո...