Պատահարներ

Նոր մանրամասներ՝ «Վերնիսաժի» մոտ՝ լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքից․ կա 40 ձերբակալված անձ

Ofelya 699 դիտում
Նոր մանրամասներ՝ «Վերնիսաժի» մոտ՝ լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքից․ կա 40 ձերբակալված անձ

Հայաստան ժամանած լեհ ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպումից հետո։


NEWS.am Sport–ի տեղեկություններով՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած մրցախաղից անմիջապես հետո Խանջյան փողոցում երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։ Նրանց թվում եղել են նաեւ մեծ թվով ռուսներ։ Ծեծկռտուքը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից հասել է մինչեւ Վերնիսաժ։


Ավելի ուշ երկրպագուները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասել է 40–ի, նրանց մեջ եղել են նաեւ մի խումբ ռուսներ, որոնք կապ չեն ունեցել «Նոա» – «Լեգիա» խաղի հետ, երկրպագու չեն եղել։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ կոտրել են ամեն ինչ. կա 17 ձերբակալված։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250