Նա գիտի, թե ինչու է հայտնվել նման իրավիճակում. UFC-ի նախագահը՝ Ծառուկյանի մասին
UFC-ի նախագահ Դանա Ուայթը կրկին խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը գլխավորող Արման Ծառուկյանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մասին։
Ավելի վաղ Ուայթին մեղադրում էին Ծառուկյանի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ՝ այն դեպքում, երբ հայ մարզիկը զբաղեցնում է իր դիվիզիոնի վարկանիշային աղյուսակի առաջին տեղը, բայց չի ստանում չեմպիոնական գոտու համար մենամարտելու հնարավորություն։
«Նա այստեղ է, նա մեզ հետ է։ Մենք չենք հեռացրել նրան։ Չկա այնպիսի բան, որ նա մեզ դուր չի գալիս։ Անձամբ ես նրա հետ չեմ վիճել։ Նա գիտի, թե ինչու է հայտնվել նման իրավիճակում։ Նա գիտի, թե ինչպես է ամեն ինչ դասավորվել կուլիսներում։ Մենք բոլորս գիտենք։ Բայց մենք դա հրապարակավ չենք քննարկում, ինչպես մի խումբ տարեց կանայք։
Համացանցում շատերը սիրում են ամեն ինչ հորինել՝ լայքեր ստանալու համար։ Մեր բիզնեսում շատ բաներ են տեղի ունենում, բայց մենք դրանք հանրային քննարկման չենք դնում»,- ասել է Ուայթը Mac Life-ին տված հարցազրույցում, փոխանցում է armsport.am-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի սկզբին թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար պետք է մենամարտեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, մինչդեռ մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվե...
Հայտնի են Նոայի մրցակիցները և խաղերի օրերը
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ 19-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանի չեմպիոն «Ն...
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովի հաղթական վերադարձը
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհանն...
ԱԱ-2026. կայացել է խմբային փուլի վիճակահանությունը
Ավարտվել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հ...