ԱՄՆ-ն պատրաստվում է թուլացնել պատժամիջոցները Բելառուսի դեմ
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մտադիր է վերացնել բելառուսական կալիում արտադրողների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչը դիտարկվում է որպես Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների հնարավոր ջերմացման հերթական ազդակ։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը նախատեսում է այցելել Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ հանդիպում կունենա երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Բելառուսը, որը համարվում է Ռուսաստանի մերձավոր դաշնակից, երկար տարիներ գտնվել է Արևմուտքի մեկուսացման և բազմակի պատժամիջոցների ներքո։ Մոտ 9,5 միլիոն բնակչություն ունեցող երկիրը Ալեքսանդր Լուկաշենկոն ղեկավարում է ավելի քան երեք տասնամյակ՝ կենտրոնացված իշխանության պայմաններում։
Արևմտյան երկրները Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել ինչպես մարդու իրավունքների խախտումների, այնպես էլ 2022 թվականին Ուկրաինա ներխուժելու համար Մոսկվային իր տարածքը տրամադրելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում: Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցե...