Քաղաքականություն Կարևոր

Արագածոտնի մարզպետարանից հակադարձել են Նարեկ Կարապետյանին

Lilit T. 1 րոպե 1,880 դիտում
Արագածոտնի մարզպետարանից հակադարձել են Նարեկ Կարապետյանին

Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել․



Նարեկ Կարապետյանին շատ արագ հակադարձեմ։ Կառավարությունը ոչ Սյունիքում, ոչ էլ որևէ այլ մարզում դպրոցներ չի փակում։ Ընդհակառակը՝ մի քանի գյուղերի սակավաթիվ աշակերտներով դպրոցների համար կառուցվում է մեկ նոր, ժամանակակից դպրոց, որտեղ երեխաները ունենալու են անվտանգ, գեղեցիկ և կրթական բոլոր չափանիշներին համապատասխան միջավայր։ Աշակերտները նորոգված ճանապարհներով գնալու են նոր դպրոց՝ հարմարավետ և ապահով նոր ավտոբուսներով։ Սա ոչ թե «փակում» է, այլ՝ իրական զարգացման քաղաքականություն։




Իսկ ինչո՞ւ է այդ գյուղերի դպրոցների աշակերտների քանակը տարիների ընթացքում նվազել։ Որովհետև նախկին իշխանությունները զբաղված էին սեփական դղյակների ու հարստությունների կուտակմամբ և ամբողջությամբ մոռացել էին պետության ու ժողովրդի մասին։ Արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիներ ստիպված հեռացել են երկրից։




Եվ հիշեցնեմ՝ այդ նույն իշխանության կազմում Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը, եղել է Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ խորհրդի անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։


Հետևությունը թողնում եմ ձեզ…

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250