Երևանում լեհական ֆուտբոլային ակումբի 3 երկրպագուներ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ տուժածները գտնվում են հետազոտման փուլում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկներն անհրաժեշտ հետազոտություն ու բուժզննում էին իրականացնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Երևանում գործող «Կովկաս» պանդոկից:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Լուկաս Կ.-ն է, 44-ամյա Լուկաս Բ.-ն և 44-ամյա Մաչի Ա.-ն, ովքեր ծեծի են ենթարկվել: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրանական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:
Ըստ տեղեկությունների՝ տուժածները ժամանել էին Հայաստան՝ որպես ֆուտբոլի երկրպագուներ:
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԸստ տեղեկությունների՝ երկրաշարժը զգացվել է Բալիքեսիրում և նրան հարակից տարածք...
Ռուսաստանում АН-22 ինքնաթիռ է կործանվել
Իվանովոյի մարզում АН-22 ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որում այդ պահին եղել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում...
15 հոգու կյանք խլած կրակոցների հեղինակը հայր ու որդի են. նոր մանրամասներ
Կիրակի օրը Սիդնեյի հայտնի Բոնդի Բիչ լողափում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ:...
Պայթյուն Արևիկ գյուղում. կա տուժած
Դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստ...