Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը մնում է անկայուն. Գրոսսի
Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Այն շատ անկայուն և զգայուն է»,- նշել է Գրոսսին՝ մեկնաբանելով ատոմակայանում միջուկային անվտանգության և պաշտպանվածության հետ կապված իրավիճակը։
Նրա խոսքով՝ դրական զարգացում է եղել հրադադարի հաջող ձեռքբերումը, որը հնարավորություն է տվել իրականացնել անհապաղ անհրաժեշտ վերանորոգումներ Դնեպրովսկա և Ֆեռոսպլավնայա էլեկտրահաղորդման գծերում։
«Դա կարևոր էր», – ընդգծել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է՝ բլոկների քանակով և տեղադրված հզորությամբ․ կայանը ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը մեկ գիգավատ հզորությամբ։
2022 թվականի հոկտեմբերին ԶԱԷԿ-ը դարձել է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը։ ԱԷՄԳ-ի փորձագետները կայանում մշտապես աշխատում են 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Ռաֆայել Գրոսիի առաջին այցից հետո։





























