Լուկաշենկոն ներում կշնորհի Բելառուսում ձերբակալված 123 օտարերկրացու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է ներում շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացիների, որոնք դատապարտվել են բելառուսական օրենսդրությամբ, տարբեր հանցագործություններ կատարելու համար՝ լրտեսություն, ահաբեկչություն եւ ծայրահեղականություն։
Հաղորդագրությունում նշվել է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում և նրա խնդրանքով՝ կապված ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից բելառուսական կալիումի արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցների վերացման հետ։
Ինչպես նշել է ալիքը, հաշվի առնելով Բելառուսի նախագահի՝ նոյեմբերի վերջին կայացրած որոշումները՝ ներում շնորհվածների ընդհանուր թիվը հասել է 156-ի։ Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Լիտվայի, Ուկրաինայի, Լատվիայի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի քաղաքացիներ։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև ընդդիմադր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի ազատ արձակման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեց...