ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ Փաշինյան
Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, ուժի գործադրմամբ միջանք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկի տարածք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժային գործողություն չի անում, այլ դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հենց ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ իրավիճակի ռազմական ճանապարհով հանգուցալուծմանը», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ՀԱՊԿ երկրներին ինքնաբերաբար չներքաշել ռազմական լուծման մեջ:
«Սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք էս հարցը, որովհետև դա հնարավոր է լուծել: Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ նախնական մտահղացումը, որը, իմ կարծիքով, Ադրբեջանն ունի, այս պահի դրությամբ, չեզոքացված չեմ համարում: Այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև բարձրաձայնեց՝ ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի:
«Աշխատանքայի մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում: Այս հարցերում պետք է հստակություն մտցվի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
Հայտնի է Այվազյանի հրաժարականի պատճառը․ ArmLur.am
Երեկ Անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպիսի առաջարկ էր արել․«Առաջարկը հետևյալն է՝ մ...