Ի՞ նչ է ակնկալում ԼՀԿ-ն` ՀԱՊԿ-ից
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է աներկբա հայտարարություններ ու գործողություններ: Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ից եկող արձագանքները բավարարել են ԼՀԿ-ին՝ նա ասաց. «Բնականաբար ոչ, մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ն անի աներկբա հայտարարություններ ու գործողություններ»:
ԼՀԿ-ն ակնկալում է, որ ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքից դուրս հանվի՝ առանց նոր էսկալացիաների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Լուսավոր Հայաստան»-ի պահանջը հետևյալն է՝ առանց նոր պատերազմ հրահրելու այդ զինուժը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից: Ասել եմ ու պնդում եմ՝ ճիշտ է բանակցային ֆորմատը, բանակցելով, հստակ միջազգային ճնշում ձևակերպելով՝ այդ զորքին այնտեղից դուրս հանել»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ-ին ՀԱՊԿ-ի արձագանքը չի բավարարում մինչև այն պահը, քանի դեռ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքում են:
Նմանատիպ հոդվածներ
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...