Պեսկովը կրկին խոսել է Պուտին-Բայդեն հանդիպման կարևորության մասին
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև բանակցությունների անցկացման համար տեղի ընտրությունն ավելի շուտ տեխնիկական որոշում է, գլխավորը հանդիպման փաստն է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ առաջնորդների նման հանդիպումը կարևոր է, որպեսզի երկու երկրի հարաբերությունները դուրս բերվեն ներկայիս մռայլ իրավիճակից: Պեսկովը կարծիք է հայտնել, «քաղաքի ընտրությունը տեխնիկական որոշում է»:
«Կարևորը հանդիպման անցկացման փաստն է, քանի որ հենց դա է բավականին կարևոր մեր երկկողմ հարաբերությունների, ներկայիս մռայլ իրավիճակից դրանց դուրս բերման համար»,- ընդգծել Կրեմլի ներկայացուցիչը:
Վերջինս հավելել է, որ հանդիպման հարցը քննարկվում է: «ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասն զեկուցել է նախագահին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ իր հանդիպման արդյունքները, և նախագահը որոշում կկայացնի: Երբ նա դա անի, մենք կտեղեկացնենք հանրությանը»,- նշել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մտադիր է հայկական երթուղին օգտագործել Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցությունն...
Իրանի արգործնախարարն Ադրբեջանում է
Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցն Ադրբեջան: Այս մասին հայտնել...
Իրանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել
Իրանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել երեքշաբթի՝ փորձարկելու ռադիոէլեկտրոնային պայքարի մարտավարություն...
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնել է...