ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնել է Սան Կլարա շրջանի ոստիկանությունը:
«Կարող եմ հաստատել, որ կան մեծաթիվ տուժածներ, այդ թվում և՝ զոհեր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է VTA երկաթգծային ընկերության ներկայացուցիչը, որտեղ էլ տեղի է ունեցել հրաձգությունը:
Նախնական տվյալներով՝ բոլոր տուժածները տվյալ երկաթգծային ընկերության աշխատակիցներ են:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ կրակող անձը չեզոքացված է: Այլ մանրամասներ դեպքի առնչությամբ դեռ չեն հաղորդվում:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկից Բաքու է թռչում An-12BP ռազմատրանսպորտային ինքնաթիռը
Մինսկից Բաքու է թռչում An-12BP ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնում է flightradar24.com-ը:
Մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն. նրանք գիտեն և տեսնում են մեր ուժը. Ալիևի հերթական սպառնալիքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բանակի «սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին չպետք է անպատասխան...
ՌԴ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում սահմանային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
ՌԴ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուծել վիճահարույց սահմանային խնդիրները խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է ՌԴ...
Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել նաև կենդանիներին
Ռուսաստանում մեկնարկել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ կենդանիների պատվաստումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-...