Իրանի և Հայաստանի պաշտոնյաները կբանակցեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ
Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին Հայաստան նախատեսված իր այցից առաջ, հայտնում է Mehr–ը:
Ըստ նրա` լայնածավալ փոխգործակցության հաստատումն աշխարհի երկրների հետ, հատկապես` հարևան պետությունների, Իրանի կառավարության հիմնական ռազմավարություններից մեկն է:
Ըստ այդմ, ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությունը ներկայումս վերահսկում է երկկողմ և բազմակողմ բանակցություններն ու փոխգործակցությունն այլ երկրների հետ` շեշտը դնելով առեւտրի, բիզնեսի, տրանսպորտի եւ տարանցիկ կապերի զարգացման վրա:
«Ըստ նախատեսված ծրագրի՝ երկու երկրների` Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք երկկողմ բանակցություններ կանցկացնեն համապատասխան հարցերի շուրջ»:
«Բացի այն, որ Իրանում հայկական համայնք կա, երկու երկրների միջեւ գոյություն ունի ազգակցական և մշակութային կապ, ուստի անհրաժեշտ է թեթեւացնել ժողովուրդների եւ երկրների մշակութային փոխգործակցությունը, եւ պետք է ավելի ամուր ենթակառուցվածք ստեղծվի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ընդլայնման համար»:
Նրա խոսքով` հայկական երթուղու օգտագործումը Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հիմնական հարցերից մեկն է, որը կքննարկեն Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք իր այցի ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին: