Չեմ տեսել այդ փաստաթուղթը, ծանոթ չեմ. Սինանյան
Բոլոր փաստաթղթերն էլ ինձ հուզում են, բայց չեմ տեսել այդ փաստաթուղթը, ծանոթ չեմ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով այն երրորդ փաստաթղթին, որի առկայությունը վարչապետը ևս հաստատեց նիստի ժամանակ։
Անդրադառնալով այն տեսանյութին, որում հայ զինվորներին ադրբեջանցիները փորձում են ստորացնել, Զարեհ Սինանյանն ասաց. «Ասվեց, որ դա ինչ-որ երկու ժամանոց տեսանյութից փոքր հատված է։ Կարող է մյուս մասում էլ մեր զինվորներն նրանց են հարվածում։ Եթե դրանից հետո էլ մենք իրենց ենք ստորացրել, ուրեմն արդարացնում է»,-ասաց Զարեհ Սինանյանը։
Հարցին՝ արդյոք ամբողջական տեսանյութը տեսե՞լ է և տիրապետու՞մ է մանրամասն տեղեկատվության, որ պնդում է՝ հայկական կողմն էլ է ստորացրել, Զարեհ Սինայանն ասաց. «Ոչ»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք նախկին իշխանությունների օրոք կարող էր նման բան լինել, Զարեհ Սինանյանն ասաց. «Իհարկե։
Նախկինները, ձեր տերերը, այն մարդիկ, որոնք մտածում են ձեզ հարցեր տալու համար»,-ասաց Զարեհ Սիմոնյանը, ում ընդհատեց լրագրողը և հորդորեց պաշտոնյային մնալ կոռեկտության սահմաններում։
«Տեր դուք ունեք, ես տեր չունեմ։ Ձեր տերն է հողերը հանձնել»,-ասաց լրագրողը՝ դիմելով Զարեհ Սինանյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը որոշ դիրքերում դիրքավորվել է մեզ հավասար կամ մեզնից առաջ. պատգամավոր
Որևէ լավատեսական բան չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանական զինուժի կողմից ճեղքումը` ընդ որում առանց զինված հարձակման և առ...
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնա...
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր. Ալեն Սիմոնյանը նոր գրառում ունի
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցածին: «Կարճ՝ երեկվա մ...