Ռուսական կողմը ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար. Պատրուշեւը՝ Արմեն Գրիգորյանին
Կայացել է ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը:
ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը փոխանակեցին մտքեր և քննարկեցին խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծեց, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:
Իր խոսքում քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:
Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորեց նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:
Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...
ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադ...
ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստացել Հայաստանից. Զայնետդինով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ՀՀ պաշտպանության նախարա...