Փաշինյանին բացառող ուժերը նույնպես բացառված են․ Մարուքյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց հնարավոր հուշագրի մասին, որը կարող է ստորագրվել ընդդիմադիր կուսակցությունների միջև: Այն ստորագրող կուսակցությունները պարտավորվում են հետագայում խորհրդարանում հայտնվելուց հետո կոալիցիա չկազմել Փաշինյանի հետ:
Մարուքյանը հայտարարեց, որ դա ԼՀԿ-ի գաղափարն է։ Առաջին ուժը, որը հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա չի կազմի, դա հենց իրենք են եղել.
«Հիմա այն ուժերը, որոնք ուզում են Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնել, ասում են՝ եկեք ստորագրենք, որ Նիկոլ Փաշինյանին բացառում ենք: Թող ստորագրեն նաև, որ ետ չեն բերի Հայաստանի նախկին որևէ լիդերի»:
Մարուքյանը նշեց, որ դա նոր բան չէ՝ խորհուրդ տալով նոր բաներ մտածել. «Մենք շարունակում ենք պնդել այն, ինչ ասել ենք: Այն ուժերը, որոնք ցանկանում են բացառել Նիկոլ Փաշինյանին, նա պետք է հասկանա, որ իրենք նույնպես բացառված են, իրենց դեմ հեղափոխություն է եղել։ Մարդիկ խոզի միս են առել իրենց հաշվին, փողոցում խորաված են արել իրենց հեռացնելու առիթով: Եթե մտածում են, որ կարող են վերադառնալ, դա աբսուրդ է»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...