Վարդենիս համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները. Թագուհի Թովմասյան
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը:
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել։ Բա այն անտեսանելի աշխատանքները, որ արվել էին, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում թշնամու հարձակումներից։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ արվում է առաջնագծում և լավ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ։
Առավոտից ով ինչպես կարողացավ հերքեց, թե ամեն ինչ վերահսկվում է. մինչդեռ երեկվանից մինչ այսօրվա վերջ մեր մարզում շատ բան է փոխվել. ճեղքում է եղել։
Լավ է, որ ՀԱՊԿ-ին ենք դիմում, բայց եղել ու մնում եմ նույն կարծիքին, որ մեր հույսը մեր վրա պիտի դնենք։ Չենք թուլացնում զգոնությունը ու չենք կորցնում մեր հողում ապրելու վճռականությունը։ Մենք հայրենիք չունենք զիջելու։
Հ. Գ. Խաղաղություն մուրացողներն ո՞ւր են։ Բա որ ասում էի պարտությունը ձերն է, իսկ հետևանքները՝ մերը...»,- գրել է Թովմասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...