Իսրայելի վարչապետի որդին սոցցանցի իր էջում հիշեցրել է Հայոց ցեղասպանությունը և դիմել թուրք հետևորդներին
Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն սոցցանցի իր էջում հրապարակում է կատարել, որում հիշեցնում է թուքրերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ քայլով դիմել է իր թուրք հետևորդներին:
«Դուք Անատոլիայից չեք, դուք եկել եք Միջին Ասիայից և տեղի հույն քրիստոնյա բնակչության ցեղասպանություն եք իրականացրել։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ապօրինաբար օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քրդստանը»,-գրել է Յարի Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ
Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ: Այս մասին հայտնում են Իսրայելի զինված ուժերից՝...
Գազայում մի քանի բնակիչ մահացել է. կասկած կա, որ պատճառը թունավոր նյութերն են
Գազայի հատվածի բնակիչների շրջանում արձանագրվել է մահվան մի քանի դեպք, որոնց պատճառը, ամենայն հավանականությամբ, անհայտ թո...
Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ հանձնարարել...
Շուշիում մուղամ է հնչել. Իլհամ Ալիևը մասնակցել է երաժշտական փառատոնի բացմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացման խոսքով հանդես է եկել երաժշտական փառատոնին, որը անց է կացվում Շուշիում։ Ալիևը երաժշ...