Գազայում մի քանի բնակիչ մահացել է. կասկած կա, որ պատճառը թունավոր նյութերն են
Գազայի հատվածի բնակիչների շրջանում արձանագրվել է մահվան մի քանի դեպք, որոնց պատճառը, ամենայն հավանականությամբ, անհայտ թունավոր նյութերն են։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Նահատակների մի քանի մարմիններ բերվել են Աշ-Շիֆաա բժշկական համալիր և, ինչպես հաստատվել է դատաբժշկական փորձաքննության ընթացքում, մահվան անմիջական պատճառը եղել է շնչահեղձությունը, ինչը ցույց է տալիս, որ նրանք, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են թունավոր գազերի ազդեցությանը»,- հաղորդում է անկլավի առողջապահական գերատեսչությունը:
Հաղորդագրությունում նաև նշում է, որ մահացածներից վերցվել են «անհրաժեշտ նմուշները համապատասխան թեստերը կատարելու համար»:
Թե հենց ինչ պայմաններում են մարդիկ մահացել, առողջապահության նախարարությունը չի հստակեցնում:
Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի վարչապետի որդին սոցցանցի իր էջում հիշեցրել է Հայոց ցեղասպանությունը և դիմել թուրք հետևորդներին
Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն սոցցանցի իր էջում հրապարակում է կատարել, որում հիշեցնում է թուքրերի կողմ...
Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ
Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ: Այս մասին հայտնում են Իսրայելի զինված ուժերից՝...
Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ հանձնարարել...
Շուշիում մուղամ է հնչել. Իլհամ Ալիևը մասնակցել է երաժշտական փառատոնի բացմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացման խոսքով հանդես է եկել երաժշտական փառատոնին, որը անց է կացվում Շուշիում։ Ալիևը երաժշ...