Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ հանձնարարել է շտապ խստացնել քաղաքացիական զենքի շրջանառության կանոնները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ խոսքը վերաբերում է զենքի այն տեսակներին, որոնք կարող են օգտագործել քաղաքացիները:
Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Ռուսաստանի ղեկավարը հանձնարարել է անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով տուժած երեխաներին, բժիշկներն ու հոգեբանները ԱԻՆ–ի ինքնաթիռով Կազան են մեկնել:
Հիշեցնենք` այսօր առավոտյան մի դեռահաս կրակ է բացել Կազանի N175 դպրոցում։ Ճշտված տվյալներով՝ հրաձգության հետևանքով 7 երեխա է մահացել, վիրավորվել է 16 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են, որ երկու մեծահասակ է մահացել` ուսուցիչ և անվտանգության աշխատակից։
Նմանատիպ հոդվածներ
40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից՝ կբացվի. Ալիև
40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից՝ կբացվի: Այս մասիներկրի պետական հեռուստաալիքին տված հ...
Շուշիում մուղամ է հնչել. Իլհամ Ալիևը մասնակցել է երաժշտական փառատոնի բացմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացման խոսքով հանդես է եկել երաժշտական փառատոնին, որը անց է կացվում Շուշիում։ Ալիևը երաժշ...
Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ
Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1600 հրթիռ: Այս մասին հայտնում են Իսրայելի զինված ուժերից՝...
Իսրայելի վարչապետի որդին սոցցանցի իր էջում հիշեցրել է Հայոց ցեղասպանությունը և դիմել թուրք հետևորդներին
Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն սոցցանցի իր էջում հրապարակում է կատարել, որում հիշեցնում է թուքրերի կողմ...