«Քոչարյանն ինձ ասաց՝ կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել, եթե վարչապետ դառնաս»․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե ինքը ոչ մեկի նկատմամբ հաշվեհարդար չի տեսել:
«Գուցե ինքը կամ իր շրջապատի մարդիկ հավատում են իր ասածին, բայց դա, բնականաբար, էդպես չի: Քոչարյանի ղեկավարման տարիներին հաշվեհարդարները բազմաթիվ են եղել: Ես կարող եմ մի օրինակ բերել՝ երբ իր կաբինետում էինք, առաջարկեց վարչապետ նշանակել ինձ ու հարցրեց՝ այ, դու եթե վարչապետ դառնաս, կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել: Սա ուղիղ ինձ ասել է նա իր կաբինետում: Եթե նա ասի, որ ես սուտ եմ ասում, աստծո առաջ մեղք կգործի: Ես պատասխանել եմ՝ ինչի համար կալանավորել Սիրադեղյանին: Եթե մեղք ունի գործած, ուրեմն պիտի պատժվի, վարչապետը դրա հետ կապ չունի, Սահմանադրությամբ ես էդպիսի լիազորություններ չունեմ: Ես չեմ կարող հիշել՝ ինչի համար էր այդ հարցը, ու էն ժամանակ հիմնավորում էլ չկար, ուղղակի օդի մեջ էր էդ հարցը, և դրա համար էր, որ Վանո Սիրադեղյանը լքեց Հայաստանը: Նա լքեց Հայաստանը, ոչ թե նրա համար, որ վախենում էր դատվեր, այլ համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան քինախնդիր է, որ կսպանեն»,- պատմել է Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...