Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը երբ ՝է վերջին անգամ տեխզննում անցել. «Փաստինֆո»

Unknown
Վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը երբ ՝է վերջին անգամ տեխզննում անցել. «Փաստինֆո»

ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ, թե Կառավարական թիվ մեկ ինքնաթիռը վերջին անգամ ե՞րբ է տեխնիկական զննում անցել, որի պատճառով աշխատանքային այցով Կազանում գտնվող ՀՀ պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անհարմար իրավիճակում էր հայտնվել։ Թեմային անդրադարձել է «Փաստինֆո»-ն՝ նկատելով, թե այս հարցին պատասխանելու համար վարչապետի աշխատակազմը լրացուցիչ 30 օրյա ժամկետի կարիք ունի։

Մարտի 30-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, և նա Հայաստան է վերադարձել այլ ինքնաթիռով։ Մայիսի 4-ին կայքը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն, մասնավորապես աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե որն է եղել կառավարական ինքնաթիռի խափանման պատճառը, երբ է այն վերջին անգամ տեխնիկական զննում անցել, ինչ ինքնաթիռով է Հայաստանի պատվիրակությունը վերադարձել Հայաստան՝ ռուսական կո՞ղմն է մեծահոգաբար տրամադրել, թե՞ վարձակալական հիմունքներով ինքնաթիռով է կազմակերպվել վերադարձը։

Կայքը նաև հետաքրքրվել է, թե մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը որքա՞ն է այն արժեցել և որքա՞ն գումար է անհրաժեշտ լինելու պետական ինքնաթիռի խափանումը կարգավորելու համար։

Մայիսի 11-ին միայն կայքին աշխատակազմը գրավոր նամակով տեղեկացրել է, որ հարցերին պատասխանելու համար հավելյալ 30 օրվա անհրաժեշտություն կա։

«Ի պատասխան Ձեր էլեկտրոնային գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»,- նշված է պաշտոնական նամակում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250