Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման արդյունքների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման դրական արդյունքների մասին: Pоссия 24-ի եթերում նա հայտնել է, որ նախօրեին արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրական կոեֆիցիենտը 15 է:
«Ինչպես ասացին բժիշկները, դա դրական արդյունք է»,- ասել է Պուտինը՝ կոչ անելով քաղաքացիներին շարունակել պատվաստվել:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը հորդորել է պահպանել բոլոր նախազգուշական միջոցառումները, կրել դիմակներ, կատարել մյուս պահանջները՝ վարակի դեմ հաջողության հասնելու նպատակով:
Պուտինը պատվաստումներ է ստացել մարտի 23-ին և ապրիլի 14-ին՝ ռուսական արտադրության պատվաստանյութերից մեկով: ՌԴ նախագահը չի հայտնել, թե որ պատվաստանյութն է օգտագործվել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ մի շարք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել` կիբերհանցագործների հարձակման պատճառով. մանրամասներ
ԱՄՆ-ում հանկարծակի տեղի Է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՌԴ-ում մայիսի 9-ին ընդառաջ փողոցները զարդարել են ճապոնական նավատորմի դրոշների նույնությամբ ստեղծված դրոշներով
Վլադիվոստոկի իշխանությունները մայիսի 9-ի կապակցությամբ տոնական դրոշներով զարդարել են քաղաքի կենտրոնը: Քաղաքի բնակիչները,...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արամ Խաչատրյանի հետմահու դիմակն արդեն Երեւանում է՝ իր տուն-թանգարանում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են տեսնել նաեւ մեծանուն կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ավելի քան 61 000 դոլարով աճուրդում վաճառվել է արքայադուստր Դիանայի հեծանիվը
Ուելսի արքայադուստր Դիանայի հեծանիվն աճուրդում վաճառվել է ավելի քան 61 000 դոլարով․ Raleigh Traveller ապրանքանիշի հեծանի...