ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ավելի քան 61 000 դոլարով աճուրդում վաճառվել է արքայադուստր Դիանայի հեծանիվը
Ուելսի արքայադուստր Դիանայի հեծանիվն աճուրդում վաճառվել է ավելի քան 61 000 դոլարով․ Raleigh Traveller ապրանքանիշի հեծանիվն անցյալ շաբաթ Burstow & Hewett-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է երկու անգամ ավելի թանկ, քան ակնկալվում էր, հաղորդում է Daily Star-ը։
Հայտնի է, որ արքայադուստր Դիանան նախքան 1981 թվականին արքայազն Չարլզի հետ ամուսնանալն այդ հեծանիվով ամեն օր գնացել է իր աշխատավայր՝ Լոնդոնի մանկապարտեզ։
2018-ին միևնույն հեծանիվն աճուրդում վաճառվել էր գրեթե 13 000 դոլարով, իսկ այս անգամ աճուրդի տունը ենթադրում էր՝ այն կվաճառվի 20-28 հազար դոլարի սահմանում։ Հայտնի աճուրդավար Մարկ Էլինն այն նկարագրել է որպես «աշխարհի ամենահայտնի հեծանիվը»։ Մինչդեռ Burstow and Hewett աճուրդի տունն այն որակել է «ամոթի հեծանիվ, որը թագավորական ընտանիքում արքայադուստր Դիանային ճնշումների խորհրդանիշներից է»։
Ասում են՝ պալատական պաշտոնյաները արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ամուսնությունից հետո Ուելսի արքայադստերը «հրահանգել են ազատվել իր հին հեծանիվից»։ Նշվում է նաև, որ այն ձեռք է բերել Մերիլենդ նահանգից հայտնի փաստաբան Բերի Գլեյզերը։
[9deb4a87d3b4d1b611de3f291afc61dd.jpg]
[df3a77ac11344bea28f2ccf60154687c.jpg]
[e8ea3b0612ea9ee6f93f813b08b1b3e6.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՌԴ-ում մայիսի 9-ին ընդառաջ փողոցները զարդարել են ճապոնական նավատորմի դրոշների նույնությամբ ստեղծված դրոշներով
Վլադիվոստոկի իշխանությունները մայիսի 9-ի կապակցությամբ տոնական դրոշներով զարդարել են քաղաքի կենտրոնը: Քաղաքի բնակիչները,...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արամ Խաչատրյանի հետմահու դիմակն արդեն Երեւանում է՝ իր տուն-թանգարանում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուներն այսուհետ կարող են տեսնել նաեւ մեծանուն կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղին...
ԱՄՆ մի շարք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել` կիբերհանցագործների հարձակման պատճառով. մանրամասներ
ԱՄՆ-ում հանկարծակի տեղի Է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճ...
Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման արդյունքների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման դրական արդյունքների մասին: Pоссия...