ՌԴ դեսպանությունը դատապարտել է հայկական գերեզմանոցում վանդալիզմի ակտը
Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Յարոսլավսկի շրջանում հայկական գերեզմանոցի նկատմամբ վանդալիզմի ակտի հետ:
«Ստացված տվյալներով՝ Յարոսլավի շրջանում անհայտ մարդիկ վանդալիզմի ակտ են կատարել հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ, ինչի հետևանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար:
Մենք դատապարտում ենք վանդալիզմի այս ակտը՝ հայկական գերեզմանոցի տարածքում գտնվող գերեզմանաքարերի նկատմամբ:
Կարծում ենք, որ այս ակնհայտ սադրիչ գործողությունները ոտնձգություն են հոգևոր արժեքների նկատմամբ և կարող են հանգեցնել ամենատարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով միջազգային ներդաշնակության պահպանմանն ուղղված ջանքերի վրա:
Վստահ ենք, որ տեղի իրավապահները սեղմ ժամկետներում անհրաժեշտ քայլերը կձեռնարկեն՝ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Այս առնչությամբ մենք մշտական կապի մեջ ենք իրավապահ մարմինների և տեղի իշխանությունների հետ:
Նմանատիպ գործողությունները պետք է դատապարտվեն՝ կրկնությունից խուսափելու համար»,- հայտնում են դեսպանությունից:
Նմանատիպ հոդվածներ
Գորիսի քաղաքապետը՝ «Սեւ լճի» մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ժամեր առաջ գրել էր, որ Սյունիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող «Սեւ լճի»...
Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել. Մելիքսեթ Պողոսյան. armtimes
«Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանա...
«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել
Բացահայտվել են «օրենքով գողի» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող...
Կառավարությունը փորձում է փրկել «Հրազդանցեմենտը», ԱԺ–ն առաջարկում է չխանգարել մյուսներին
Ցեմենտի արտադրության հումքի` կլինկերի ներկրումն առաջիկայում մի փոքր կթանկանա։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփո...