Կառավարությունը փորձում է փրկել «Հրազդանցեմենտը», ԱԺ–ն առաջարկում է չխանգարել մյուսներին
Ցեմենտի արտադրության հումքի` կլինկերի ներկրումն առաջիկայում մի փոքր կթանկանա։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն այսօր Ազգային ժողովում ներկայացնելիս` հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ օրենքի փոփոխությունն ուղղված է տեղական ցեմենտի արտադրությունը խթանելուն ու մասնավորապես հայաստանյան արտադրողներից մեկին սնանկացումից փրկելուն։
«Անցած տարի արված փոփոխությունների արդյունքում «Հրազդանցեմենտը» արտադրության ծավալները 3 անգամ ավելացրել է, բայց վնասներն էլ է 3 անգամ ավելացրել։ Իրենց հարկային վնասը 900 մլն դրամից 2.2 մլրդ դրամի է հասել։ Եվ, ըստ էության, այն այսօր գտնվում է սնանկացման եզրին։ Այն առաջարկը, որին մենք համաձայնել ենք, չի փրկելու ընկերությանը»,– ասաց Քերոբյանը` նշելով, որ հարկավոր է այլ միջոց գտնել ընկերությունը փրկելու համար։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ խորհրդարանում ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագծի քննարկմանն անդրադարձավ դրա նախապատմությանը:
Թունյանը հիշեցրեց, որ 2018-ին Իրանում ցեմենտի գինը մի քանի անգամ նվազեց, որը էժան էր նաև Հայաստանում արտադրված ցեմենտից: Տեղական արտադրողներին՝ «Արարատցեմենտ» և «Հրազդանցեմենտ» ընկերություններին պաշտպանելու նպատակով Կառավարությունն առաջարկեց պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի և կլինկերի համար: Նախատեսվում էր 2020-ի դեկտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում 6 ամսով երկարաձգել պետական տուրքը ներկրված ցեմենտի և կլինկերի համար, բայց բավարար ձայներ չհավաքվեցին: Ստացվեց, որ այս տարվա սկզբից ցեմենտ ու կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի:
«Տեղական արտադրողներին պաշտպանելու համար Կառավարության որոշմամբ ուղղակի արգելվեց ցեմենտի ու կլիների ներմուծումը: Հետո կլինկերինը բացեցին, ցեմենտ չի թույլատրվում ներմուծել մինչև հուլիսի 1-ը: Մեզ ասում էին՝ էդ 14 հազար դրամը, որ ընդունել եք, քիչ է, իսկ կլինկերի վրա, որ չեք ընդունել, սխալ է, որի հետևանքով ունենալու ենք տեղական ցեմենտի կործանում»,- նշեց պատգամավորը՝ ներկայացնելով ցուցանիշներ օրենքի ընդունումից հետո:
«Արարատցեմենտի» արտադրությունն աճել է՝ 443 հազար տոննայից հասնելով 534 հազար տոննայի, «Հրազդանցեմենտի» արտադրությունն աճել է՝ 30 հազար տոննայից՝ 90 հազար տոննա: Ցեմենտի ներմուծումը կրճատվել է՝ 208 հազար տոննայից դառնալով 152 հազար տոննա: Կլինկերից ցեմենտի արտադրության ծավալը կրճատվել է՝ 118 հազար տոննայից դարձել է 91 հազար տոննա:
«Այսինքն՝ մեր ընդունած օրենքի արդյունքը եղել է այն, որ տեղական երկու ընկերությունների ցեմենտի արտադրության ծավալներն աճել են, ներմուծումը և կլինկերից արտադրվողը՝ նվազել են: Ընդհանուր շուկան աճել է: Եթե ներմուծումն ու արտադրությունը հաշվենք՝ շուրջ 800 հազար տոննայից դարձել է 866 հազար տոննա: Ամենահետաքրքիրն այն է, որ այն տեղի է ունեցել շինարարության անկման պարագայում»,- նշեց Թունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գորիսի քաղաքապետը՝ «Սեւ լճի» մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ժամեր առաջ գրել էր, որ Սյունիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող «Սեւ լճի»...
Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել. Մելիքսեթ Պողոսյան. armtimes
«Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանա...
«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել
Բացահայտվել են «օրենքով գողի» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող...
ՌԴ դեսպանությունը դատապարտել է հայկական գերեզմանոցում վանդալիզմի ակտը
Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Յարոսլավսկի շրջանում հայկական գերեզմանոցի նկատմամբ վանդա...