Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը հարթ չի անցնում:
Մասնավորապես նշում են, թե քիչ առաջ ռուսական և հայկական պատվիրակությունները միասին ճաշել են Պուշկին-Տերյան հատվածում գտնվող «Վիլլա Ավենյու» ռեստորանում, և ականատեսների վկայությամբ՝ ռեստորանի տարածքից դուրս ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը իր դժգոհությունն է հայտնում: Ըստ աղբյուրի՝ հայկական կողմի ներսում կան տարաձայնություններ և այցը հայկական կողմի համար հաջող չի անցել։
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Վերջինս անհեթեթ համարեց տարածված լուրն ու հավելեց․
«Բացարձակապես սուտ է և անգամ մեկնաբանման կարիք չունի։ Հանդիպումն անցել է ըստ պլաննավորածի, իսկ ՌԴ պատվիրակությունն էլ արդեն մեկնում է Հայաստանից »,- մեզ հետ զրույցում նշեց Նաղդալյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...
Կանադան կոչ է անում բաց թողնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազ...
Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի․ Լավրով
Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարե...