Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի․ Լավրով
Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ շարունակում է հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահված անձանց վերադարձի գործընթացի օգտին։
«Հասկանում ենք այս քայլի խորհրդանշական, զգացմունքային նշանակությունը և վստահ ենք, որ առաջիկայում կկարողանանք լուծել այդ խնդիրը։ Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր հարցերում վերջնական կարգավորումն առաջ մղելու համար։ Մենք ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևաչափերում և իհարկե ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որպեսզի առավելագույն դրական մթնոլորտ ստեղծվի մնացած բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...
Կանադան կոչ է անում բաց թողնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազ...