ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել. Ցուցակի 2-րդ տեղում Տարոն Մարգարյանն է.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել։ Թե՛ ՀՀԿ-ում, թե՛ Արթուր Վանեցյանի կուսակցությունում միանշանակ չեն ընդունել այս որոշումը։ Ավելին, մեր տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարելուց հետո «Հայրենիքի» 3 անդամ դիմում է գրել եւ հեռացել։ Թեեւ 7 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցության համար 3-ը մեծ թիվ չէ։
Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց․ «Ես նման տվյալ չունեմ, եթե որեւէ տարածքում դիմում է գրվել, որը դեռ չի հասել մեզ, ինֆորմացիա չունեմ»։ Բայց չհերքեց, որ կուսակցությունում եղել են դժգոհություններ` ՀՀԿ-ի հետ դաշինքի մասով․ «Սպասվում էր, որ «Հայրենիքն» առանձին պիտի մասնակցի, բայց եղել են տարբեր՝ թե՛ Երեւանի, թե՛ մարզային տարածքային գրասենյակների հետ շփումներ, եւ բոլորը, մեծ հաշվով, հասկացել են, թե ինչի համար է դա արվում»։ Ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը որոշ դիրքերում դիրքավորվել է մեզ հավասար կամ մեզնից առաջ. պատգամավոր
Որևէ լավատեսական բան չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանական զինուժի կողմից ճեղքումը` ընդ որում առանց զինված հարձակման և առ...
Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանին
Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկա...
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...