ՀՀ-ում ավելի հեշտ է ինքնակամ շինություն կառուցել, քան գնալ օրինական ճանապարհով. Թունյան
Հայաստանում ավելի հեշտ է կառուցել ինքնակամ շինություն, հետո այն օրինականացնել, քան գնալ օրինական ճանապարհով։ Այս մասին այսօր ԱԺ–ի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը` խոսելով նույն խմբակցության 10 անդամների ներկայացրած նախագծի մասին, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների և Քրեական օրենսգրքերում փոփոխություններով բացառել ապօրինի շինությունների օրինականացումը։
Բաբկեն Թունյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կա հնարավորինս պարզեցնել համայնքային հողերի վրա շինարարության թույլտվությունների պրակտիկան` կանխելով ինքնակամների կառուցումները։
«Դրա համար մենք առաջարկում ենք հիմա հարցը մտցնել օրակարգ։ Մինչև երկրորդ ընթերցում մենք կհասկանանք` ելակետային տվյալներ ունենք թե ոչ, ինչ կարելի է անել և ինչքանով կարելի է չեզոքացնել բոլոր ռիսկերը»,– ասաց Թունյանը։
Խորհրդարանի մեծամասնության քվեարկությամբ հարցը ներառվեց քառօրյա նիստերի օրակարգում ու առաջիկա օրերի ընթացքում կքննարկվի ավելի հանգամանորեն։
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...