Քաղաքականություն

Զարիֆը ներողություն է հայցում հանգուցյալ գեներալ Սոլեյմանիի մասին մեկնաբանության համար

Զարիֆը ներողություն է հայցում հանգուցյալ գեներալ Սոլեյմանիի մասին մեկնաբանության համար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Ինստագրամի էջում տեղադրած գրառմամբ ներողություն է հայցել Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քուդս» զորամիավորման հանգուցյալ…

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Ինստագրամի էջում տեղադրած գրառմամբ ներողություն է հայցել Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քուդս» զորամիավորման հանգուցյալ հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիի հասցեին արված մեկնաբանությունների համար: 

Վերջերս գաղտնազերծված զրույցում, որն, ըստ Իրանի արտգործնախարարության, հրապարակման ենթակա չէր, Զարիֆը քննադատել է Սոլեյմանիին, ասելով, թե գեներալը հաճախ է միջամտել արտաքին քաղաքականության հարցերում, բացի այդ, Զարիֆը նշել է, թե գեներալը դեմ էր միջուկային գործարքին և փորձել է ռուսների հետ գաղտնի եղանակով խափանել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը: 

Զարիֆն Ինստագրամում տեղադրած ուղերձով հույս է հայտնել, որ «Սոլեյմանիի ընտանիքը և Իրանի ժողովուրդը ներողամտաբար կարձագանքեն այդ վիճահարույց մեկնաբանություններին»: 

Զրույցի ձայնագրության հրապարակումը քաղաքական սկանդալ է առաջացրել Իրանում, որտեղ հունիսին նախատեսված են նախագահական ընտրություններ: 

Գեներալ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդակայանի շրջանում ամերիկյան անօդաչու սարքի արձակած հրթիռից: Զոհվելուց հետո Սոլեյմանին ժողովրդական ընկալմամբ դարձել է թշնամական ուժերի հետ պայքարում նահատակված հերոս: 


 

Նմանատիպ հոդվածներ

«Ադրբեջանցիներն արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին». Ռուբեն Մելիքյան

Մարդիկ արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան...

«Էս ի՞նչ թշվառ իրավիճակում է հայտնվել ՀՀԿ-ն, որ հերիք չէ դաշինք է կազմում Վանեցյանի հետ, մի հատ էլ ցուցակի առաջին կին վերցնում է Թագուհի Թովմասյանին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Էս ի՞նչ թշվառ իրավիճակո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250