ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈւ-25-երով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր. ՊՆ-ն կադրեր է հրապարակել
ՍՈւ-25 ինքնաթիռներով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր, հարավային ուղղությունում հատուկ առաջադրանքներ են կատարվել։
ՀՀ պաշտպանության նախարարությունն արխիվային կադրեր է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հայկական օդուժի ՍՈւ-25-ը հարվածում ադրբեջանական դիրքերին։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Զինուժի մեդիայի»` այդ մասին պատմող ռեպորտաժը։
Կադրերից երևում է, որ ինքնաթիռը շատ ցածր է թռչում և հարվածներ հասցնում ադրբեջանական դիրքերին (տեսանյութի 1։31 – 1։43 հատվածում)։
«ՍՈւ-25 ինքնաթիռները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթացող պաշտպանական գործողություններին կրակային աջակցություն են ցուցաբերել։ Դրանցով ոչնչացվել են հակառակորդի դիվերսիոն խմբեր, հարավային ուղղությունում հատուկ առաջադրանքներ են կատարվել։ Իհարկե, ունեցել ենք նաև կորուստ»,–ասում է ԶՈւ ավիացիայի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ և ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմաններում վիճում և հրմշտում են իրար
Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմաններում վի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղրամյան-Կասյան ճանապարհում ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացու. վերջինս մահացել է. Sputnik Armenia
Երևանի Բաղրամյան-Կասյան ճանապարհահատվածում երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել ճանապարհի անթույլատրելի հատվածով անցն...
Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է. ՊՆ-ն՝ սահմանին հայ և ադրբեջանցի զինվորականների վիճաբանության մասին. Tert. am
Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Տաջիկստանի մայրաքաղաքում
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է որոտացել լցակայաններից մեկում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:Որոշ ա...