Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին ներկայացվել է Բաքվի հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը։
Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբեր և Քսավիե Բրըտոնը:
«Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:
Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից՝ հավելելով՝ Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկենները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների. հրապարակվել է անուններ
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հանդես են եկել նոր մամլ...
Մահացած քաղաքացին պրոթեզավորվել է ու նույնիսկ դիմում գրել. հաշվեքննիչ պալատի ցնցող բացահայտումները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննի...
Ո՞ր փողոցների խաչմերուկի լուսացույցերը կտեղափոխվեն. երթևեկության փոփոխություն
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան, Հ...
«Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են». Նարինե Կիրակոսյան
«Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են». Նարինե Կիրակոսյան Լրագրող Նարինե Կիրակո...