ՊԵԿ-ը՝ Մեղրիի մաքսատան փակ լինելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ այս պահին Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարերի խոշոր կուտակում կա, քանի որ մաքսատունը չի գործում:
Ըստ լտարածված տեղեկությունների՝ անցակետը փակելու հրահանգը տվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով։
Auroranews-ի հետ զրույցում ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին պետ Լուսինե Մկրտչյանը նշեց, որ Մեղրու մաքսատունը աշխատում է և չէր կարող չաշխատել:
«Միայն «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստն է, որ չի գործում այս պահին: ՊԵԿ նախագահի հրամանով մեկ ամիս առաջ ստուգումներ էին նշանակվել և մաքսային պահեստների պահանջներին անհապատասխան վիճակ է նկատվել այդտեղ՝ ինչի արդյունքում էլ տվյալ պահեստի լիցենզիան դադարեցվել է», - նշեց նա:
Հարցին, թե հայ-իրանական սահմանին կուտակված մեքենաներ կա՞ն, նշեց, որ լոգիստիկ խնդիրներ չկան, ամեն բան կարգին է և աշխատանքներն ընթանում են բնականան հունով:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...