Այլ

Սենատում ցուցմունքներ կտան Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները

Սենատում ցուցմունքներ կտան Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները
Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Սենատի դատական ​​ենթահանձնաժողովի լսումներին ալգորիթմների եւ սոցցանցերի ուժեղացման վերաբերյալ, գրում է The Hill-ը: Լսումներին…

Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Սենատի դատական ​​ենթահանձնաժողովի լսումներին ալգորիթմների եւ սոցցանցերի ուժեղացման վերաբերյալ, գրում է The Hill-ը: 

Լսումներին կմասնակցեն Facebook-ի քոնթենթային քաղաքականության հարցերով փոխնախագահ Մոնիկա Բիքերթը, YouTube-ի` Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի եւ զարգացող շուկաների համար կառավարության եւ հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդրա Վեյթչը եւ Twitter-ում ԱՄՆ հանրային քաղաքականության ղեկավար Լորան Քալբերթսոնը: 

Սենատի գաղտնիության, տեխնոլոգիայի եւ իրավունքի ենթահանձնաժողովը կքննի սոցցանցերի հարթակների ազդեցությունը: 

ԱՄՆ օրենսդիրներն ավելի ու ավելի հաճախ են ճնշում գործադրում հարթակների վրա` ալգորիթմների եւ քոնթենթի մոդերացման մեթոդների պատճառով, հատկապես` դեմոկրատները, ովքեր մտահոգություն են հայտնել, որ հարթակները նպաստում են ծայրահեղական քոնթենթի տարածմանը: 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250