Մարս տոմսի մոտավոր արժեքը 100-500 հազար դոլար եւ զոհվելու վտանգ. Իլոն Մասկ
SpaceX-ի ղեկավարը չի կարծում, թե Մարսը գաղութացնելու համար կուղեւորվեն առաջին հերթին հարուստները, որոնք որոշել են հեռանալ Երկրից, քանի որ առաջամարտիկները ենթարկվում են իրական վտանգի եւ նույնիսկ մահվան ռիսկի: Այս մասին Իլոն Մասկը զրուցել է Xprize հիմնադրամի տնօրեն Փիթեր Դիամանդիսի հետ, գրում է Hightech + -ը:
Մասկը նշել է, որ դեպի Մարս տոմսի մոտավոր արժեքը չի հասնում 500 000 դոլարի, եւ նույնիսկ հնարավոր է, որ 100 000-ից էլ պակաս լինի: Նրա խոսքով՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրի ցանկացած բնակիչ կկարողանա վաճառել իր տունը Երկրի վրա եւ այդ փողերով տիեզերական ճանապարհորդության մեկնել։
Նրա խոսքով՝ դեպի Կարմիր մոլորակ թռիչքը, չնայած առկա մտավախություններին, հարուստների փախուստի միջոց չի լինի: «Անշուշտ, մարդկանց մի մասը կզոհվի Մարսի նվաճման սկզբում՝ նոր սահմանների յուրացման հետ կապված վտանգների պատճառով»,- ենթադրել է Մասկը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՂԱՆԱԿ. Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջան...
Տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխություն
Լոս Անջելեսում «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ, ավանդույթի համաձայն, ընտրել են տարված վատագույն ֆիլմերը: Ինչպես...
Սենատում ցուցմունքներ կտան Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները
Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Սենատի դատական ենթահանձնաժողովի լսումներին ալգորիթմնե...
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Հայաստան Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են...