Երևանում 32–ամյա վարորդը Opel-ով ԱԱԾ-ի շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի

 

 Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 32–ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց,  վրաերթի է  ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, քաղաքացիների, Երևանի  ճանապարհային ոստիկանների և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ տեղափոխել թիվ 1  համալսարանական հիվանդանոց; Մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները  տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: 

 

 Վրաերթից հետո էլ Opel-ը դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի  գոտի: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:


  •  

Քաղաքականություն

Պատահարներ