Սևանում արհեստանոց է այրվել, Շաքի գյուղում՝ տուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 22։35-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում այրվում է գործող արհեստանոց: 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խաղաղության փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:34-ին: Այրվել է ավտոտեխսպասարկման կետը (մոտ 63 քմ)՝ գույքով։ 

Ապրիլի 20-ին՝ ժամը 06։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում տուն է այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում գտնվող տներից մեկում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին։