Պատահարներ

Զորամասին պատկանող ստորգետնյա մալուխները գողանալու պահին բերման է ենթարկվել 3 տղամարդ

Adrine Nidelyan 128 դիտում
Զորամասին պատկանող ստորգետնյա մալուխները գողանալու պահին բերման է ենթարկվել 3 տղամարդ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից:  
«Նրանք ոստիկաններին հայտնել են, որ ապրիլի 15-ին նույնպես նույն դաշտավայրում կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250