Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում. Mercedes-ը մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ

 Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց,  բախվել են Mercedes և Subaru մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև  Mercedes-ը առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին կայանված  Daf մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարական հիվանդանոց: