Ծեծկռտուք՝ Երևանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի բժիշկների խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, որտեղից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդգես Չ.-ն:
Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի աշխատակիցների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ, 23-ամյա Համլետ Ղ.-ի, 25-ամյա Գագիկ Գ.-ի, 29-ամյա Հարություն Տ.-ի և մի քանի՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց միջև, որի ժամանակ ոտքերով և մահակով հարվածներ են հասցրել Վարգես Չ.-ի , նրա եղբոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վաչիկ Չ.-ի մարմնի տարբեր մասերին: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ վիճաբանության ժամանակ տուժածներից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ. հայտնի են ոմանց անունները
Այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի...
Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ, Շոշի և Մխիթարաշենի գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել. Hetq.am
Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: Այս մասին հա...
ՀՐԱՏԱՊ. Փոխհաձգություն՝ Սյունիքի սահմանին
Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Ավելի ճիշտ եղել...
Հայաստանում կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել
Հայաստանում այսօր՝ ապրիլի 20–ին, կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։ Տեղեկությունը հաստատել է Առողջապահությա...