ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
Ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների և կամավորականների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ՝ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու կարգը։
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը հանձնարարականներ է տվել առողջական խնդիրներ ունեցող անձանց աջակցելու և կայազորային զինվորական հոսպիտալի ուժերով անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի
Հիշատակի եռերգություն կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի...
Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հ...
Ադրբեջանական կողմը փոխանցել է 3 աճյուն, իսկ փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հ...
Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստումներն անվճար են Հայաստանում. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այսուհետ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, կորոնա...