Կիևը Ռուսաստանում Ուկրաինայի հյուպատոսի ձերբակալությանն ի պատասխան քայլեր կձեռնարկի
Ուկրաինան Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսի կալանավորումը համարում է թշնամական գործողություն Ռուսաստանի Դաշնության կողմից և պատրաստում է պատասխան քայլեր ռուս դիվանագետների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ենինը միջադեպն անվանել է «հերթական սադրանք» Ուկրաինայի դեմ:
«Գործող պրակտիկային համապատասխան և փոխադարձության սկզբունքի հիման վրա ուկրաինական կողմը պատասխան է պատրաստում ռուս դիվանագետների նկատմամբ»,-հայտարարել է Ենինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Վայոց ձորում Փաշինյանի հանդիպման եկածների մեծ մասը դարձյալ դպրոցահասակ երեխաներ են․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձոր կատարած այցից, որում ե...