Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 510 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203 327-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3753 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Ապրիլի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 953 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4706-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 873 է, ընդհանուր առողջացածներինը՝ 182 836, փաստացի բուժվողներինը՝ 15 785 (մեկ օրում նվազել է 382-ով): Մեկ օրում արվել է 3461 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 906 177 թեստ:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի
Հիշատակի եռերգություն կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի...
Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն. Կամավորական Կոծինյան Սերգո Հ...